Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն Արգենտինայի չեմպիոն է դարձել «Բոկա Խունիորսի» կազմում:
Արգենտինայի Սուպերլիգայի վերջին՝ 27-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական խաղադաշտում 2-2 հաշվով է ավարտել հանդիպումն «Ինդեպենդյենտեի» հետ, ինչը թույլ է տվել միավորների թիվը հասցնել 52-ի և երկու միավորով գերազանցել «Ռասինգին», որը փոխչեմպիոն է դարձել:
Լավագույն եռյակը եզրափակել է 47 միավոր վաստակած «Ռիվեր Փլեյթը»: «Ինդեպենդյենտեն» վաստակել է 35 միավոր և զբաղեցրել 14-րդ տեղը:
Վնասվածքից աապաքինված Բալեկյանը վերջին տուրի խաղում փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին:
«Բոկա Խունիորսը» 29-րդ անգամ է դարձել Արգենտինայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ 26-ամյա Բալեկյանը 2021 թվականի հուլիսից է խաղում արգենտինական գրանդում, որի կազմում ավարտված առաջնությունում անցկացրել է չորս խաղ և խփել մեկ գոլ:
Արգենտինայի առաջնություն, 27-րդ տուր
«Բոկա Խունիորս» - «Ինդեպենդյենտե»՝ 2-2
Փոլ Ֆերնանդես, 34, Սեբաստյան Վիլյա, 50 - Լեանդրո Ֆերնանդես, Խավյեր Վալյեխո, 81