Logo

Բալեկյանը տապալել է Կավանիին ու ստացել դեղին քարտ

16:11 / 25.10.2024Ֆուտբոլ
null

«Խիմնասիա և Էսգրիմայի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» դեմ Արգենտինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում դեղին քարտ է ստացել կոպիտ սահանկման համար։

Հանդիպման չորրորդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տապալել է «Բոկա Խունիորսի» հարձակվող Էդինսոն Կավանիին, որը խուսափել է վնասվածքից։

Բալեկյանը փոխարինվել է 63-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Բոկա Խունիորսը»։

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին», նա վարձավճարով է հանդես գալիս «Խիմնասիա և Էսգրիմայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ