Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը (1-1)։
29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին, ինչից հետո վնասվածք էր ստացել և բացակայում էր մոտ 2 ամիս։
Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով տեղափոխվել «Խիմնասիա» և 15 խաղում խփել 1 գոլ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին»։
Արգենտինայի առաջնություն, 13-րդ տուր
«Խիմնասիա և Էսգրիմա» - «Էստուդիանտես»` 1-1
Լուկաս Կաստրո, 33 - Լուսիանո Խիմենես, 90+3


