Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն վնասվածքի պատճառով հեռացել է Իսպանիայի հավաքականից, հայտնում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։ Բալդեն մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը։ Կատալոնական աղբյուրները հայտնում են, որ անհանգստանալու առիթ չկա, և ձախ պաշտպանը մի քանի օրից կվերսկսի մարզումները։
19-ամյա Բալդեն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 15-ին մրցակցի դաշտում ուժերը կչափի Նորվեգիայի հետ։