«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն հույս է հայտնել, որ առաջիկա «Էլ Կլասիկոյում» իր թիմը կհաղթի «Ռեալին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Հուսով եմ՝ կկարողանանք նորից հաղթել «Ռեալին» Մադրիդում: 3 միավորը շատ կարևոր է մեզ համար: «Էլ Կլասիկոյից» առաջ լավ զգացումներ ունեմ, բայց էական չէ, թե որ թիմն է ավելի լավ մարզավիճակում: Այս խաղում ամեն ինչ էլ կարող է պատահել»,- ասել է Բալդեն:
Նախորդ մրցաշրջանում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» 4-0 հաշվով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

