Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» տնային խաղում 125-130 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Կլիպերսին»։ «Ուորիորզը» հաղթել էր նախորդ 5 խաղում։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին, որը վաստակել է 41 միավոր։ Ամերիկացի բասկետբոլիստը գրանցել է նաև 4 ռեբաունդ ու 5 ասիստ։
Հանդիպման չորրորդ քառորդում ընդհարում է տեղի ունեցել 2 թիմերի միջև։


