Logo

«Բախտավոր եմ, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել». Սալահի հուզիչ հրաժեշտը Նունյեսին

19:13 / 14.08.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով անգլիական գրանդից Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին:

«Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և այնքան լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։

Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում քո բոլոր գործողություններին։

Քեզ կկարոտենք, հաջողություն եմ մաղթում քո նոր ակումբում»,- գրել է եգիպտոսցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ