Logo

Բադոսա. «Նման իրավիճակում բարդ է խաղալ լավագույն ընկերուհուդ դեմ»

17:29 / 23.03.2024Թենիս
null

WTA դասակարգման աղյուսակի 80-րդ ռակետ Պաուլա Բադոսան (Իսպանիա) խոսել է Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ փուլում Արինա Սաբալենկայից (Բելառուս, երկրորդ ռակետ) կրած պարտության (4-6, 3-6) մասին.

«Յուրահատուկ չէի անվանի այս մրցախաղը, քանի որ նման իրավիճակում բարդ է խաղալ լավագույն ընկերուհուդ դեմ։ Մենք երկուսս էլ ուժեղ ենք հոգեբանորեն։ Մենք ուժեղ կանայք ենք, որը նա դա ապացուցեց։ Մեզ հաջողվեց 1 ժամ 30 րոպե նվիրվել խաղին»,- իսպանացի թենիսիստուհու խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ մրցաշարի կազմակերպիչները այս մրցավեճը հետաձգեցին մեկ օրով` կապված Սաբալենկայի սիրելիի` Կոնստանտին Կոլցովի ողբերգական մահվան հետ։ «Սալավատ Յուլաևի» նախկին գլխավոր մարզիչը մահացել է մարտի 18-ին Մայամիում։ Yahoo News-ի փոխանցմամբ Կոլցովը ինքնասպանություն է գործել՝ ցատկելով հյուրանոցի սենյակի պատուհանից: Տեղեկությունը հաստատել է նաև Մայամիի ոստիկանությունը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ