ACA-ի փոխնախագահ Ասլանբեկ Բադաևը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին, տեղեկացնում է Sport24-ը։
«Տոպուրիային հանդիպելուց առաջ Արմանը լավ մենամարտ անցկացրեց Հուկերի դեմ։
Եթե UFC-ն չի կազմակերպելու Մախաչև - Տոպուրիա մենամարտ, ապա այլ տարբերակ չկա. պետք է լինի Ծառուկյան - Տոպուրիա։ Ծառուկյանին պարտավոր են մենամարտ տրամադրել Տոպուրիայի հետ։
Կարծում եմ` յուրաքանչյուր սթափ մարդ գիտակցում է, որ Արմանը վաղուց է վաստակել չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը։ Այո՛, Իսլամի դեմ մենամարտելու անհաջող փորձ եղավ, բայց այժմ նա կրկին ապացուցեց և հաստատեց, որ չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է»,- հայտարարել է Բադաևը։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


