Logo

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում 5-րդ մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին

15:07 / 05.04.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հայտնել է, որ պրոֆեսիոնալ ռինգում իր 5-րդ մենամարտը կկայանա ապրիլի 14-ին:

«Կտեսնվենք ապրիլի 14-ին Անգլիայում»,- ինստագրամյան էջում գրել է 30-ամյա բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին գյումրեցի բռնցքամարտիկը չորրորդ հաղթանակն էր տարել պրոֆեսիոնալ ռինգում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում ժամանակից շուտ հաղթելով մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա