Սիրողական բռնցքամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2021), Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ հաղթանակն է տարել:
Ձեռքերի վիրահատությունից հետո ռինգ վերադարձը գյումրեցի բռնցքամարտիկը նշանավորել է գոտու նվաճմամբ: Բաչկովը Դուբայում անցկացված բռնցքամարտի երեկոյի ժամանակ նոկաուտով հաղթել է վենեսուելացի Ջոս Բաստարդոյին և նվաճել WBA Continental գոտին: Մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում:
Հովհաննես Բաչկովն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում` 7 հաղթանակ, 6-ը` նոկաուտով:


