Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել՝ անդրադառնալով 2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անվանացուցակում ընդգրկվելուն:
«Ինձ համար մեծ պատիվ է արդեն երրորդ անգամ Հայաստանի 10 լավագույն մարզիկների անվանացուցակում ընդգրկվելը:
Ամեն ինչ իմ երկրի համար է»,- գրել է Բաչկովը: