ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու սերբական «Բաչկա Տոպոլայի» միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպումը սպասարկելու են ռումինացի մրցավարները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Մարիան Բարբուն, որին եզրերում կօգնեն Օվիդիե Արտենեն ու Իմրե Բուչին, չորրորդ պաշտոնյան լինելու է Ռարեշ Վիդիկանը, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Օվիդիու Հացեգանը և Սեբաստյան Կոլցեսկուն։
«Բաչկա Տոպոլա» - «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։