ԱԱ-2026-ի որակավորման փուլի ասիական գոտու հերթական տուրում Իրանի հավաքականը տանը 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կատարի նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել «Բայերի» ու «Ռոմայի» նախկին հարձակվող, այժմ արաբական «Շաբաբ Ալ Ահլիում» խաղացող Սերդար Ազմունը և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Մոհամադ Մոհեբին:
Իրանի հավաքականն ունի 10 միավոր և Ուզբեկստանի հետ գլխավորում է A խումբը: Կատարը 4 միավորով չորրորդն է:
ԱԱ-2026, ընտրական փուլ, չորրորդ տուր
Իրան – Կատար՝ 4-1
Սերդար Ազմուն, 42, 48, Մոհամադ Մոհեբի, 65, 90+8 – Ալմոս Ալի, 17