Logo

Ազգերի լիգան մեկնարկեց Շվեդիայի հավաքականի հաղթանակով

22:16 / 05.09.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկությունը մեկնարկեց Շվեդիայի ազգային հավաքականի հաղթանակով:

C դիվիզիոնի առաջին խմբում սկանդինավցիները Բաքվի ազգային ստադիոնում հյուրընկալվեցին պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանտուշի գլխավորած Ադրբեջանի հավաքականին և հաղթեցին 3-1 հաշվով:

6 րոպեում դուբլ գրանցեց անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, 11-մետրանոցից էլ գոլի հեղինակ դարձավ Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը:

Ազգերի լիգա, խմբային փուլ, առաջին տուր

C դիվիզիոն, առաջին խումբ

Ադրբեջան - Շվեդիա` 1-3 (տեսանյութ)

Ռենատ Դադաշով, 82 - Ալեքսանդր Իսակ, 65, 71, Վիկտոր Գյոկերես, 80 (11մ)

Չիրացրած 11-մետրանոց` Ռամիլ Շեյդաև, 45+7 (Ադրբեջան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ