Logo

Ազգերի լիգա. Վրաստանի հավաքականի տպավորիչ մեկնարկն ու Անգլիայի հաղթանակը

22:21 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին տուրում Վրաստանի հավաքականը մեկնարկեց Չեխիայի նկատմամբ տպավորիչ տնային հաղթանակով` 4-1։

Վիլի Սանյոլի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան, անգլիական «Ուոթֆորդի» կիսապաշպան Գերոգի Չակվետաձեն, ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն և իսպանական «Լևանտեի» ֆուտբոլիստ Գիորգի Կոչորաշվիլին։

Անգլիայի հավաքականը նույնպես հաղթանակով մեկնարկեց նույն դիվիզիոնում և Լի Կարսլիի գլխավորությամբ առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ։

«Երեք առյուծների» գոլերն առաջին խաղակեսում խփեցին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսն ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ջեք Գրիլիշը։

Ազգերի լիգա, B դիվիզիոն, առաջին տուր

Առաջին խումբ

Վրաստան - Չեխիա` 4-1

Խվիչա Կվարացխելիա, 33 (11մ), Գեորգի Չակվետաձե, 53, Ժորժ Միկաուտաձե, 63, Գիորգի Կոչորաշվիլի, 66 - Լուկաշ Կալվախ, 80

Երկրորդ խումբ

Իռլանդիա - Անգլիա` 0-2 (տեսանյութ)

Դեկլան Ռայս, 11, Ջեք Գրիլիշ, 26

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ