Ֆրանսիացի մարզիչ Վիլի Սանյոլը ներկայացրել է ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Հայաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերի համար:
Հայտացուցակում ընդգրկվել է 25 ֆուտբոլիստ: Բոլոր առանցքային խաղացողները հայտավորված են, նաև մեկ նորեկ կա` ուկրաինական «Չեռնոմորեցի» 20-ամյա պաշտպան Լուկա Լացաբիձեն:
Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն ել կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը