Logo

Ազգերի լիգա. Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին, այլ արդյունքներ

22:58 / 16.11.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում շարունակվում է խմբային փուլի նախավերջին` 5-րդ տուրը:

B դիվիզիոնի առաջին խխմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունեց Ուկրաինային և գրանցեց 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավեց Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրեց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:

Այս խբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:45-ից կմրցեն Ալբանիան ու Չեխիան:

Այս պահի դրությամբ Վրաստանն ու Չեխիան ունեն 7-ական միավոր, Ալբանիան` 6, Ուկրաինան` 5:

Ազգերի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

B դիվիզիոն, առաջին խումբ

Վրաստան - Ուկրաինա` 1-1 (տեսանյութ)

Ժորժ Միկաուտաձե, 76 - Սոլոմոն Կվերկվելիա, 7 (ինքնագոլ)

B դիվիզիոն, չորրորդ խումբ

Թուրքիա - Ուելս` 0-0 (տեսանյութ)

Չեռնոգորիա - Իսլանդիա` 0-2 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա