Logo

Ազգերի լիգա. Ուկրաինան հաղթեց Բելգիային, անցումային փլեյ-օֆֆի այլ արդյունքներ

02:01 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթեց Բելգիայի թիմին: Ուկրաինացիներից գոլ խփեցին կիսապաշտպաններ Օլեքսեյ Հուտսուլյակը, Իլյա Զաբառնին և հարձակվող Վլադիսլավ Վանատը: 

Պատասխան խաղը տեղի կունենա երեք օր անց Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում:

Անցումային փլեյ-օֆֆում կայացան մի շարք այլ դիմակայությունների առաջին խաղերը, բոլոր արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Ազգերի լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղեր

Ուկրաինա - Բելգիա` 3-1 (տեսանյութ)

Օլեքսեյ Հուտսուլյակ, 66, Վլադիսլավ Վանատ, 73, Իլյա Զաբառնի, 78 - Ռոմելու Լուկակու, 40

Սլովակիա - Սլովենիա` 0-0

Կոսովո - Իսլանդիա` 2-1 (տեսանյութ)

Հունաստան - Շոտլանդիա` 0-1 (տեսանյութ)

Բուլղարիա - Իռլանդիա` 1-2 (տեսանյութ)

Ավստրիա - Սերբիա` 1-1 (տեսանյութ)

Թուրքիա - Հունգարիա` 3-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ