Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Շվեյցարիայի թիմի դեմ։ Հայտնի են մրցող կողմերի մեկնարկային կազմերը.
Շվեյցարիա. Կոբել, Վիդմեր, Ականջի, Ռոդրիգես, Վյութրիխ, Էբիշեր, Վարգաս, Զաքարիա, Ֆրոյլեր, Ամդունի, Էմբոլո։
Իսպանիա. Ռայա, Գրիմալդո, Լապորտ, Լե Նորման, Կարվախալ, Ռոդրի, Պեդրի, Ռուիս, Ուիլյամս, Յամալ, Խոսելու։
Ժնևում կայանալիք հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 22:45-ին և լինելու է Fast Sports-ի եթերում։
A դիվիզիոնի առաջին խմբում Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում կընդունի Շոտլանդիային։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմով.
Պորտուգալիա. Կոշտա, Սեմեդու, Դիաշ, Անտոնիու Սիլվա, Մենդեշ, Ֆերնանդեշ, Պալինյա, Բերնարդու Սիլվա, Նետու, Լեաու, Ժոտա։
Շոտլանդիա. Գան, Ռոբերտսոն, Մաքենա, Հենլի, Ռելսթոն, Մաքլին, Գիլմուր, Մաքգին, Մաքթոմինեյ, Քրիսթի, Դայքս։
Պորտուգալիա - Շոտլանդիա հանդիպունը նույնպես մեկնարկելու է 22:45-ին և կհեռարձակվի Fast Sports 1 հեռուստաալիքով։