Ազգերի լիգայի A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Սերբիայի հավաքականը սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։
Դրագան Ստոյկովիչի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին հունական «Պանատինայկոսի» կիսապաշտպան Նեմանյա Մաքսիմովիչն ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը։
Սերբերը պահպանեցին տեղն A լիգայում, իսկ Ավստրիան մնաց B դիվիզիոնում։
Հունաստանի ազգային հավաքականն առաջին խաղում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելուց հետո՝ պատասխան մրցավեճում, հյուրընկալվելիս կարողացավ 3-0 հաշվով հաղթել Շոտլանդիայի թիմին ու դուրս գալ A լիգա։ Շոտլանդիայի թիմը նահանջեց B դիվիզիոն։
Հույներից մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Յանիս Կոնստանտելիասը։
Սլովենիայի ու Սլովակիայի հավաքականների միջև պատասխան խաղը նույնպես ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Լրացուցիչ ժամանակում սլովենացիները հաղթեցին 1-0 հաշվով և պահպանեցին տեղը B լիգայում։
Ազգերի լիգա, A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ
Սերբիա - Ավստրիա` 2-0 (առաջին հանդիպումը` 1-1) (տեսանյութ)
Նեմանյա Մաքսիմովիչ, 56, Դուշան Վլահովիչ, 90
Հեռացում` Գեռնոթ Թրաուներ, 68 (Ավստրիա)
Շոտլանդիա - Հունաստան` 0-3 (առաջին հանդիպումը` 1-0) (տեսանյութ)
Յանիս Կոնստանտելիաս, 20, Կոնստանտինոս Կարեցաս, 42, Խրիստոս Ցոլիս, 46
Հունգարիա - Թուրքիա` 0-3 (առաջին հանդիպումը` 1-3) (տեսանյութ)
Հաքան Չալհանօղլու, 37 (11մ), Արդա Գյուլեր, 39, Աբդուլքերիմ Բարդակչի, 90
B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ
Իսլանդիա - Կոսովո` 1-3 (առաջին հանդիպումը` 1-2) (տեսանյութ)
Օրի Օսկարսոն, 2 - Վեդատ Մուրիքի, 35, 45+3, 79
Սլովենիա - Սլովակիա` 0-0 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (առաջին հանդիպումը` 0-0) (տեսանյութ)
Ադամ Գնեզդա, 95


