ՈւԵՖԱ-ն չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024-25 մրցաշարի վիճակահանության մասնակիցների շարքում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
2022 թվականին ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կասեցրեցին ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային խաղերին։ Ռուսաստանի հավաքականն Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում ելույթ չունեցավ, ինչի պատճառով B դիվիզիոնից նահանջեց C դիվիզիոն։
2024-2025-ին սպասվող մրցաշարին կմասնակցի 54 թիմ։ Այն 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասն է։