Logo

Ազգերի լիգա. Ռոնալդուի գոլը նպաստեց Պորտուգալիայի հաղթանակին, Իսպանիան «կոտրեց» Դանիայի դիմադրությունը

00:42 / 13.10.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվեց Լեհաստանին և հաղթեց 3-1 հաշվով:

Պորտուգալիայի հավաքականից գոլի հեղինակ դարձան անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող, թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Տանտերերից սեփական դարպասը գրավեց անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Յան Բեդնարեկը:

Լեհաստանի գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալական «Ինտերի» նորեկ, կիսապաշտպան Պիոտր Զելինսկին:

Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Խորվաթիան տանը 2-1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային:

Պորտուգալիան 9 միավորով առաջատարն է, Խորվաթիան` 6 միավորով երկրորդը, Լեհաստանը` երեք միավորով երրորդը, Շոտլանդիան միավոր չունի և վերջինն է:

A դիվիզիոնի չորրորդ խմբում Իսպանիան ընդունեց Դանիային և հաղթանակ կորզեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին: Եվրոպայի չեմպիոնները 7 տարվա դադարից հետո կրկին խաղ անցկացրին Մուրսիայում: 

Խմբի մյուս խաղում Սերբիան ընդունեց Շվեյցարիային և հաղթեց 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, սեփական դարպասն էլ գրավեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Էլվեդին:

Իսպանիան 7 միավորով առաջատարն է, Դանիան` 6 միավորով երկրորդը, Սերբիան` չորս միավորով երրորդը, Շվեյցարիան միավոր չունի:

Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A դիվիզիոն, առաջին խումբ

Լեհաստան – Պորտուգալիա` 1-3 (տեսանյութ)

Պիոտր Զելինսկի, 78 - Բերնարդու Սիլվա, 26, Կրիշտիանու Ռոնալդու, 37, Յան Բեդնարեկ, 88 (ինքնագոլ)

Խորվաթիա – Շոտլանդիա` 2-1 (տեսանյութ)

Իգոր Մատանովիչ, 36, Անդրեյ Կրամարիչ, 70 - Ռայան Քրիստի, 32

A դիվիզիոն, չորրորդ խումբ

Իսպանիա – Դանիա՝ 1-0 (տեսանյութ)

Մարտին Սուբիմենդի, 79

Սերբիա – Շվեյցարիա` 2-0 (տեսանյութ)

Նիկո Էլվեդի, 45+1 (ինքնագոլ), Ալեքսանդր Միտրովիչ, 61

Չիրացրած 11-մետրանոց` Բրել Էմբոլո, 72 (Շվեյցարիա)

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Լիտվա – Կոսովո` 1-2 (տեսանյութ)

Կիպրոս – Ռումինիա` 0-3 (տեսանյութ)

C դիվիզիոն, երրորդ խումբ

Բուլղարիա – Լյուքսեմբուրգ` 0-0 

Բելառուս – Հյուսիսային Իռլանդիա` 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ