Պորտուգալիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականներն Ազգերի լիգայի A լիգայի կիսաեզրափակիչում են։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր Իսպանիան սեփական դաշտում մարտական ոչ-ոքի գրանցեց Նիդերլանդների թիմի հետ` 3-3, իսկ մրցակցին պայքարից դուրս թողեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում կողմերը մեկական գոլ խփեցին։
«Ֆուրիա ռոխան» հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ էր երեք անգամ, սակայն մրցակիցը կարողացավ բոլոր դեպքերում խփել պատասխան գնդակը։
11-մետրանոցների ժամանակ Նիդերլանդների կազմում վրիպեցին Նոա Լանգն ու Դոնիել Մալենը, իսկ իսպանացիներից` Լամին Յամալը։
Խորվաթների դեմ խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականը նույնպես հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով։
Դիմակայության առաջին խաղում 0-2 հաշվով պարվելուց հետո երկրորդ մրցավեճի հիմնական ժամանակում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը Մայքլ Օլիսեի և Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ առավելության հասավ նույն հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան:
Հարվածաշարում խորվաթները երեք վրիպում թույլ տվեցին ու պարտվեցին։
Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները կիսաեզրափակիչում կմրցեն միմյանց դեմ։
Պորտուգալիայի հավաքականը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-2 հաշվով հաղթեց Դանիային։
Տանտերերի գոլերից մեկը խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Ֆրանսիշկու Տրինկաուն դուբլ գրանցեց։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում կհանդիպի Գերմանիային։
Ազգերի լիգա, A լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
Իսպանիա - Նիդերլանդներ` 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 1-1, 11-մետրանոցներով` 5-4) (առաջին խաղը` 2-2) (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 8 (11մ), 67, Լամին Յամալ, 108 - Մեմֆիս Դեպայ, 54 (11մ), Յան Մատսեն, 79, Խավի Սիմոնս, 108 (11մ)
Պորտուգալիա - Դանիա` 3-2 (լրացուցիչ ժամանակ՝ 2-0) (առաջին խաղը՝ 0-1) (տեսանյութ)
Յոակիմ Անդերսեն, 38 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 72, Ֆրանսիշկու Տրինկաու, 86, 91, Գոնսալու Ռամուշ, 115 - Ռասմուս Քրիստենսեն, 56, Քրիստիան Էրիկսեն, 76
Չիրացված 11-մետրանոց` Կրիշտիանու Ռոնալդու, 6 (Պորտուգալիա)
Ֆրանսիա - Խորվաթիա` 2-0 (լրացուցիչ ժամանակ՝ 0-0, 11-մետրանոցներով` 5-4) (առաջին խաղը` 0-2) (տեսանյութ)
Մայքլ Օլիսե, 52, Ուսման Դեմբելե, 80