Ազգերի լիգայի A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Բելգիայի հավաքականը քամբեք արեց ու 3-0 հաշվով հաղթեց Ուկրաինայի թիմին։ Դիմակայության առաջին խաղում բելգիացիները պարտվել էին 1-3 հաշվով։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը հաղթական գնդակները մրցակցի դարպասն ուղարկեց 70-86-րդ րոպեների ընթացքում. դուբլ գրանցեց Ռոմելու Լուկակուն, մեկ գոլով էլ աչքի ընկավ Մաքսիմ դե Կույպերը։
«Կարմիր սատանաները» պահեցին տեղն Ազգերի լիգայի A լիգայում։ Ուկրաինան էլ կրկին հանդես կգա B դիվիզիոնում։
Ազգերի լիգա, A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
Բելգիա - Ուկրաինա` 3-0 (առաջին խաղը` 1-3) (տեսանյութ)
Մաքսիմ դե Կույպեր, 70, Ռոմելու Լուկակու, 75, 86