Logo

Ազգերի լիգա. Լատվիայի հավաքականը հաղթեց Ֆարերյան կղզիներին

21:57 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Լատվիայի ազգային հավաքականը տանը 1-0 հաշվով հաղթել է Ֆարերյան կղզիների թիմին։

Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփել է լատվիական «Վալմիերայի» հարձակվող Ռենարս Վարսլավանսը։

Պաոլո Նիկոլատոյի գլխավորած հավաքականն առաջին հաղթանակն է տարել Ազգերի լիգայի խաղարկությունում և 3 միավորով երկրորդ տեղում է խմբում, Ֆարերյան կղզիները 1 միավորով վերջինն է։

Հիշեցնենք, որ չորրորդ խմբում ընդգրկված է են նաև Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 4-1 հաշվով հաղթել էր Լատվիային, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 1-1 հաշվով է ավարտել Ֆարերյան կղզիների դեմ արտագնա հանդիպումը:

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը երկրորդ տուրում մրցակցի մարզադաշտում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում, կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։ 

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ տուր

Չորրորդ խումբ

Լատվիա - Ֆարերյան կղզիներ` 1-0 (տեսանյութ)

Ռենարս Վարսլավանս, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ