Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Լատվիայի ու Ֆարերյան կղզիների հավաքականները չպարզեցին հաղթողին։ Ֆարերյան կղզիներում կայացած խաղում գրանցվեց 1-1 հաշիվը։
Դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսի վերջնամասում, իսկ լատվացիների պատասխան գոլը 69-րդ րոպեին խփեց դանիական «Հելմոնդի» հարձակվող Դարիո Սիտսը։
C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն այս տուրում 2-0 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին։ Հայաստանն ու Լատվիան ունեն 4-ական, իսկ Ֆարերյան կղզիները՝ 3 միավոր։
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կընդունի Ֆարերյան կղզիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիան տնային հանդիպում կանցկացնի լատվիացիների հետ։
Ազգերի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
C դիվիզիոն, չորրորդ խումբ
Ֆարերյան կղզիներ – Լատվիա` 1-1 (տեսանյութ)
Հանուս Սորենսեն, 40 – Դարիո Սիտս, 69
The cross by Cigaņiks 🤌
— Latvian Footy in English. 🇺🇦/🇱🇻 (@LV_footballnews) October 13, 2024
The finish by Šits 👏pic.twitter.com/vO2Up6xiOB