ՈւԵՖԱ-ի զգերի լիգայի խաղարկությունում նոյեմբերի 17-ին կմեկնարկի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրը:
Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կհյուրընկալվի Լատվիայի թիմին:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին և չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր:
Ազգերի լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
C դիվիզիոն, չորրորդ խումբ
Լատվիա – Հայաստան` 18:00 (Fast Sports)
Հյուսիսային Մակեդոնիա – Ֆարերյան կղզիներ` 18:00 (Fast TV)
A դիվիզիոն, երկրորդ խումբ
Իսրայել – Բելգիա՝ 23։45 (Fast Sports 2)
Իտալիա – Ֆրանսիա՝ 23։45 (Fast Sports)
B դիվիզիոն, երկրորդ խումբ
Անգլիա – Իռլանդիա՝ 21:00 (Fast Sports)
Ֆինլանդիա – Հունաստան` 21:00 (Fast TV)
B դիվիզիոն, երրորդ խումբ
Ավստրիա – Սլովենիա` 21:00 (Fast TV)
Նորվեգիա – Ղազախստան` 21:00 (Fast TV)