Logo

Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

18:38 / 02.12.2023Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 1-6 հաշվով պարտվեց Իսրայելի թիմին։

Երևանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Աննա Դալլաքյանը։ Չնայած խաղը կայացավ Երևանում, սակայն դաշտի տիրոջ կարգավիճակ ունեին իսրայելցիները։

5 խաղից հետո հայ ֆուտբոլիստուհիներն առանց միավորի եզրափակում են 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի առաջատար Իսրայելն ունի 13 միավոր, Էստոնիան՝ 10, իսկ Ղազախստանը՝ 5։

Կանանց Ազգերի լիգա

C դիվիզիոն, 4-րդ խումբ

Իսրայել -  Հայաստան՝ 6-1 

Աննա Դալլաքյան, 57 - Ալմասրի, 22, Մ․ Կարապետյան, 33 (ինքնագոլ), Բեք, 43, 59, Ավիտալ, 45, Սելիմհոջիչ, 72 

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ