Ազգերի լիգայի C դիվիզիոնի 6-րդ տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը 1-4 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին։
Ղազախստանում կայացած խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Կլաուդիա Չոլակյանը։
Կանանց Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթներն Ազգերի լիգայում։ 6 խաղում 6 պարտությունից հետո հայ ֆուտբոլիստուհիները եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված էին նաև Իսրայելը և Էստոնիան։
Կանանց Ազգերի լիգա
C դիվիզիոն, 4-րդ խումբ
Ղազախստան - Հայաստան` 4-1
Յուլիա Մյասնիկովա, 40, 58, Այդա Գաիստենովա, 48, Կամիլիա Կուլմագամբետովա, 71 - Կլաուդիա Չոլակյան, 68