Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց Բելգիային։
Հանդիպման միակ գոլը 11-րդ րոպեին խփեց անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին։
Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը տնային խաղում անսպասելի ոչ-ոքի խաղաց Իսրայելի հետ` 0-0։
Իտալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ֆրանսիան 10 միավորով երկրորդն է, Բելգիան 4 միավորով` երրորդը, իսկ Իսրայելն առաջին միավորը վաստակեց։
Անգլիայի հավաքկաանը B դիվիզիոնի երկրորդ խմբում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ։
«Երեք առյուծներից» աչքի ընկան անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը և «Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտինս Ջոնսը, իսկ մրցակցի դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Լի Կարսլիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 12-ի և վերջին տուրից առաջ բարձրացավ առաջին տեղ։ Հույները նույնքան միավորով նահանջեցին երկրորդ տեղ։
C դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը, Հյուսիսային Մակեդոնիան ընդունեց Լատվիային և պարտության մատնեց 1-0 հաշվով։
Հաղթանակից հետո հյուսիսմակեդոնացիները վաստակեցին 13 միավոր և ապահովեցին խմբում առաջին տեղը, Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգան B դիվիզիոնում։ Ֆարերյան կղզիները 6 միավորով երկրորդն է, Հայաստանը 4 միավորով` երրորդը, Լատվիան նույնպես ունի 4 միավոր և եզրափակում է խումբը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին։
Ազգերի լիգա, A դիվիզիոն, 5-րդ տուր
Երկրորդ խումբ
Բելգիա - Իտալիա` 0-1 (տեսանյութ)
Սանդրո Տոնալի, 11
Ֆրանսիա - Իսրայել` 0-0
B դիվիզիոն
Երկրորդ խումբ
Հունաստան - Անգլիա` 0-3 (տեսանյութ)
Օլի Ուոթքինս, 7, Օդիսեսաս Վլախոդիմոս, 78 (ինքնագոլ), Կյորտինս Ջոնս, 83
C դիվիզիոն
Չորրորդ խումբ
Հյուսիսային Մակեդոնիա - Լատվիա` 1-0 (տեսանյութ)
Նիկոլա Սերաֆիմով, 57