Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկության խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական խաղում հյուրընկալվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային և տպավորիչ կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով:
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած A դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպման 14-րդ վայրկյանին Դիդյե Դեշամի գլխավորած թիմից հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան:
30-րդ րոպեին Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի` կրնկով կատարած փոխանցումից հետո շքեղ գոլով հավասարեցրեց հաշիվը:
50-րդ րոպեին Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը տպավորիչ հակագրոհ ձեռնարկեց, այն գոլով եզրափակեց «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին:
Իտալիայի հավաքականից 74-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին` 3-1:
Այս խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը նույն հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, մեկ գոլ էլ խփեց բիրմինգհեմյան «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը:
Ազգերի լիգա, խմբային փուլ, առաջին տուր
A դիվիզիոն, երկրորդ խումբ
Ֆրանսիա - Իտալիա` 1-3 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 1 - Ֆեդերիկո Դիմարկո, 30, Դավիդե Ֆրատեզի, 50, Ջակոմո Ռասպադորի, 74
Բելգիա - Իսրայել` 3-1 (տեսանյութ)
Կևին Դե Բրույնե, 21, 52 (11մ), Յուրի Տիլեմանս, 48 - Տիմոտի Կաստան, 36 (ինքնագոլ)
B դիվիզիոն, երրորդ խումբ
Սլովենիա - Ավստրիա` 1-1 (տեսանյութ)
B դիվիզիոն, չորրորդ խումբ
Իսլանդիա - Չեռնոգորիո` 2-0 (տեսանյութ)
Ուելս - Թուրքիա` 0-0
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Կոսովո - Ռումինիա` 0-3 (տեսանյութ)


