Ֆուտբոլի Ազգերի լիգայում հոկտեմբերի 15-ին ավարտվեց չորրորդ տուրը։
A դիվիզիոնի չորրորդ խմբում Իսպանիայի հավաքականը սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց սերբերի դարպասը:
Խմբի մյուս խաղում Շվեյցարիայի ու Դանիայի հավաքականները բաժանվեցին մարտական ոչ-ոքիով՝ 3-3:
Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 10 միավորով խմբի առաջատարն է: Դանիան ունի 7, Սերբիան՝ 4, իսկ Շվեյցարիան՝ 1 միավոր:
A դիվիզիոնի առաջին խմբի երկու խաղերում էլ հաղթող չեղավ: Լեհաստանի ու Խորվաթիայի հավաքականները խփեցին 3-ական գոլ, իսկ Շոտլանդիա - Պորտուգալիա հանդիպման հաշիվը չբացվեց՝ 0-0:
Խմբի առաջատար Պորտուգալիան միավորների քանակը հասցրեց 10-ի, Խորվաթիան ունի 7, Լեհաստանը՝ 4, իսկ Շոտլանդիան՝ 1 միավոր:
Ազգերի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
A դիվիզիոն, առաջին խումբ
Շոտլանդիա – Պորտուգալիա` 0-0
Լեհաստան – Խորվաթիա՝ 3-3 (տեսանյութ)
Պյոտր Զելինսկի, 5, Նիկոլա Զալևսկի, 45, Սեբաստիան Շիմանսկի, 68 – Բորնա Սոսա, 19, Պետար Սուչիչ, 24, Մարտին Բատուրինա, 26
Հեռացում՝ Դոմինիկ Լիվակովիչ, 76 (Խորվաթիա)
A դիվիզիոն, չորրորդ խումբ
Իսպանիա – Սերբիա՝ 3-0 (տեսանյութ)
Էմերիկ Լապորտ, 5, Ալվարո Մորատա, 65, Ալեքս Բաենա, 77
Հեռացում՝ Ստրահինիա Պավլովիչ, 76 (Սերբիա)
Չիրացված 11-մետրանոց՝ Ալվարո Մորատա, 54 (Իսպանիա)
Շվեյցարիա – Դանիա` 2-2 (տեսանյութ)
Ռեմո Ֆրոյլեր, 26, Զեկի Ամդունի, 45+1 – Գուստավ Իսակսեն, 27, Կրիստիան Էրիկսեն, 69
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Ռումինիա – Լիտվա` 1-2
Կոսովո – Կիպրոս` 3-0
C դիվիզիոն, երրորդ խումբ
Բելառուս – Լյուքսեմբուրգ` 1-1
Հյուսիսային Իռլանդիա – Բուլղարիա` 5-0