Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Սոնյա Բերմուդեսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս Ալեքսիա Պուտելյասի միակ գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին։ Դինակայության առաջին խաղում «Ֆուրիա ռոխան» առավելության էր հասել 4-0 հաշվով։
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականները։ Առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել են գերմանացիները։
Մրցաշարի երրորդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը կկայանան նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին։ Դիմակայությունները բաղկացած կլինեն կրկին երկու խաղից։ Ազգերի լիգայի գործող հաղթողը հենց Իսպանիայի հավաքականն է։
Կանանց Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
Շվեդիա - Իսպանիա` 0-1 (առաջին հանդիպումը` 0-4)
Ալեքսիա Պուտելյաս, 75

