Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Հյուսիսմակեդոնացիները սեպտեմբերի 10-ին Սկոպյեում 2-0 հաշվով Հայաստանի ազգային հավաքականին հաղթելուց մեկ ամիս անց Ռիգայում հյուրընկալվեցին Լատվիային և առավելության հասան 3-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան գերմանական «Լայպցիգի» վինգեր Էլիֆ Էլմասը, լեհական «Կրակովիայի» կիսապաշտպան Յանի Աթանասովը և դանիական «Սյոներիյնոսի» հարձակվող Լիրիմ Քամիլին:
Բլագոյե Միլևսկիի գլխավորած թիմը 7 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, Լատվիան երեք միավոր ունի և երրորդն է: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականը երկու խաղից հետո երեք միավորով երրորդն է և Երևանի ժամանակով 22:45-ից արտագնա խաղում կմրցի հետնապահ Ֆարերյան կղզիների դեմ, որը մեկ միավոր ունի:
Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
C դիվիզիոն, չորրորդ խումբ
Լատվիա – Հյուսիսային Մակեդոնիա` 0-3 (տեսանյութ)
Յանի Աթանասով, 35, Լիրիմ Քամիլի, 70, Էլիֆ Էլմաս, 90+3