Logo

Ազգերի լիգա. Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան և օրվա մյուս խաղերը

11:10 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին երկրորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում։

Երկրորդ տուրում ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում, կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։ 

Սեպտեմբերի 10-ին Ազգերի լիգայում կկայանան ևս 8 խաղեր։ FastNews-ը ներկայացնում է օրվա հանդիպումների անոնսը։

Ազգերի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

C դիվիզիոն, չորրորդ խումբ

Լատվիա - Ֆարերյան կղզիներ` 20:00 

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա` 22:45 (Fast Sports

A դիվիզիոն, երրորդ խումբ

Նիդերլանդներ - Գերմանիա` 22:45 (Fast Sports 1)

Հունգարիա - Բոսնիա և Հերցեգովինա` 22:45 

B դիվիզիոն, առաջին խումբ

Ալբանիա - Վրաստան՝ 22:45 

Չեխիա - Ուկրաինա` 22:45 

B դիվիզիոն, երկրորդ խումբ

Անգլիա - Ֆինլանդիա` 22:45 (Fast Sports 2)

Իռլանդիա - Հունաստան` 22:45

D դիվիզիոն, երկրորդ խումբ

Անդորրա - Մալթա` 22:45

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ