Logo

Ազգերի լիգա. Հոլանդի հեթ-տրիկը. Նորվեգիան ու Անգլիան 5-ական գոլ խփեցին

22:53 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Նորվեգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 5-0 հաշվով հաղթեց Ղազախստանին։

Տանտերերից հեթ-տրիկ գրանցեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրկինգ Հոլանդը։

Սոլե Սոլբակենի գլխավորած հավաքականը 13 միավորով երրորդ խմբում գրավեց առաջին տեղն ու նվաճեց A դիվիզիոնի ուղեգիր։ Ղազախստանը 1 միավորով եզրափակեց խումբը, դուրս մնաց B դիվիզիոնից։

Երրորդ խմբում 11 միավորով երկրորդ տեղը գրավեց Ավստրիան, Սլովենիան 8 միավորով երրորդն է։ Այս հավաքականները կմասնակցեն մրցաշարի փլեյ-օֆֆին։

5-0 հաշվով հաղթանակ տարավ նաև Անգլիայի ազգային հավաքականը, որը B դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում պարտության մատնեց Իռլանդիային։

«Երեք առյուծները» բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում մրցակցի` 10 ֆուտբոլիստներով մնալուց հետո։ Անգլիացիներից մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ Հարի Քեյնը և Ջարեդ Բոուենը, վինգեր Էնթոնի Գորդոնը, կիսապաշտպան Քոնոր Գալահերը, պաշտպան Թեյլոր Հարվուդ-Բելիսը։

Անգլիան 15 միավորով հաղթեց երկրորդ խմբում և նվաճեց A դիվիզիոնի ուղեգիր։ Իռլանդիան 6 միավորով գրավեց երրորդ տեղը, կմասնակցի փլեյ-օֆֆ-ին` տեղը B դիվիզիոնում պահելու համար։

Ազգերի լիգա, B դիվիզիոն, 6-րդ տուր

Երկրորդ խումբ

Անգլիա - Իռլանդիա` 5-0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 53, Էնթոնի Գորդոն, 56, Քոնոր Գալահեր, 58, Ջարեդ Բոուեն, 76, Թեյլոր Հարվուդ-Բելիս, 79

Հեռացում` Լիեմ Սքեյլզ, 51 (Իռլանդիա)

Երրորդ խումբ

Նորվեգիա - Ղազախստան` 5-0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 23, 37, 71, Ալեքսանդր Սորլոթ, 41, Ատոնիո Նուսա, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ