Logo

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ

15:20 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում B դիվիզիոնի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ։

Առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Վրաստանում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը։ Վրաստանի հավաքականը B դիվիզիոնում երրորդ տեղն էր զբաղեցրել իր խմբում (Չեխիա, Ուկրաինա, Ալբանիա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա