Logo

0-5. Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է վրացիներին

18:47 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում առաջին խաղակեսից հետո պարտվում է 0-5 հաշվով։

Դուբլ է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, մեկ անգամ դարպասի գրավմամբ աչքի են ընկել ավստրիական «Շտուրմի» կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին և անգլիական «Ուոթֆորդի» վինգեր Գեորգի Չակվետաձեն, իսկ Վարազդատ Հարոյանի անվան դիմաց գրանցվել է ինքնագոլ:

Վրացիներն առաջին կեսում կատարել են 13 հարված, 8-ը` դիպուկ։ Հայաստանի թիմը կատարել է 2 շեղ հարված։

Խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ