Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է խաղում Ֆարերյան կղզիների հետ

23:34 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների թիմին և առաջին խաղակեսից հետո 1-1 հաշիվն է գրանցում:

Հայաստանի հավաքականը խաղի մեկնարկում կարող էր բացել հաշիվը, սակայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Բարդուր Ռեյնաթրոդը:

37-րդ րոպեին դաշտի տերերի իրացրած անկյունայինից հետո «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը գլխի հարվածով հեռացրեց գնդակը, որը մեկ հպումով Օգնյեն Չանչարևիչի դարպասն ուղարկեց Ֆարերյան կղզիների «Տորսհավնի» պաշտպան Յան Յուլիան Բենյամինսենը:

44-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ, շուրջ 20 մետրից մրցակցի դարպասը գրավեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` 1-1:

Առաջին խաղակեսի գոլերի տեսանյութը:

Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում ընթացող խաղը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ