Հրապարակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղի համար, որը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում»:
Հայտացուցակից բացակայում է միայն «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Նախօրեին էլ Հայաստանի հավաքականի նիդերլանդցի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հայտարարել է, որ ազգային թիմից հեռացրել է հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին:
Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:


