Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների մեկնարկային կազմերը Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի խաղում։
Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Մուրադյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Արթուր Միրանյան:
Հյուսիսային Մակեդոնիա. Ստոլե Դիմիտրիևսկի, Յովան Մանև, Ջյոկո Զայկով, Նիկոլա Սերաֆիմով, Էզգիան Ալիոսկի, Իսնիկ Ալիմի, Ջանի Ատանասով, Էնիս Բարդի, Էլիֆ Էլմաս, Բոյան Դիմոսկի, Բոյան Միյովսկի։
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 7 միավոր: Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան հավաքել է 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ֆարերյան կղզիների հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել էր Լատվիային: