Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

12:25 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Հրապարակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը  Լատվիայի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպման համար:

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»)։

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոստ»), Անդրե Կալիզիր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»)։

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ. Սոլոմոն Իմե Ուդո («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Ժիրայր Շաղոյան (Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատյա Կլուժ»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ):

C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրի խաղը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին և չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր:

Սուրեն Չախալյան. «Հավաքականն ունի ներքին մոտիվացիա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա