Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 8-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25թթ․ մրցաշարի վիճակահանությունը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին ու կցուցադրվի Ֆասթ Մեդիայի ուղիղ եթերում։
ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների հավաքականները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:
A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:
D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր հավաքական իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Զամբյուղ 1․ Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ
Զամբյուղ 2․ Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ
Զամբյուղ 3․ Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս
Զամբյուղ 4․ Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում:


