Գերմանիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին տուրում սեփական մարզադաշտում 5-0 հաշվով հաղթեց Հունգարիային։
Հանդիպման հերոսը Մյունխենի «Բավարիայի» վինգեր Ջամալ Մուսիալան էր, որը խփեց մեկ գոլ ու կատարեց երեք գոլային փոխանցում։
Բունդեսթիմի մյուս գոլերը խփեցին «Բավարիայի» մեկ այլ ֆուտբոլիստ Ալեքսանդր Պավլովիչը, անգլիական «Վեսթ Հեմի» նորեկ Նիկլաս Ֆյուլկրուգը, Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։
A դիվիզիոնի երրորդ խմբի մյուս խաղում նույնպես խոշոր հաշիվ գրանցվեց. Նիդերլանդների հավաքականն ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային ու հաղթեց 5-2 հաշվով։
Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականից աչքի ընկան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ջոշուա Զիրկզեն, իտալական «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, «Լիվերպուլի» վինգեր Կոդի Գակպոն, Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Վաութ Վեգորսթը և գերմանական «Լայպցիգի» ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը։
Սեպտեմբերի 10-ին Նիդերլանդների ու Գերմանիայի հավաքականներն Ամստերդամում մրցելու են միմյանց դեմ։
Ազգերի լիգա, A դիվիզիոն, առաջին տուր
Երրորդ խումբ
Գերմանիա - Հունգարիա` 5-0 (տեսանյութ)
Նիկլաս Ֆյուլկրուգ, 27, Ջամալ Մուսիալա, 58, Ֆլորիան Վիրց, 66, Ալեքսանդր Պավլովիչ, 77, Կայ Հավերց, 81 (11մ)
Նիդերլանդներ - Բոսնիա և Հերցեգովինա` 5-2 (տեսանյութ)
Ջոշուա Զիրկզե, 13, Տիջանի Ռեյնդերս, 45+2, Կոդի Գակպո, 56, Վաութ Վեգորսթ, 88, Չավի Սիմոնս, 90+2 - Էրմեդին Դեմիրովիչ, 27, Էդին Ջեկո, 73