Գերմանիայի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի երրորդ տուրում հյուրընկալվեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին և հաղթեց 2-1 հաշվով:
Առաջին խաղակեսում դուբլ գրանցեց գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Դենիս Ունդավը, ընդմիջումից հետո բոսնիացիների միակ գոլը խփեց թիմի ավագ, թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էդին Ջեկոն:
Խմբի մյուս խաղում Հունգարիան ընդունեց Նիդերլանդներին և բաց թողեց հաղթանակը` 1-1:
32-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվող Ռոլանդ Շալայը: 79-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Նիդերլանդների հավաքականի ավագ, անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Չորս րոպե անց հյուրերին պարտությունից փրկեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը:
Գերմանիան 7 միավորով առաջատարն է, Նիդերլանդները 5 միավորով երկրորդն է, Հունգարիան` երկու միավորով երրորդը, Բոսնիա և Հերցեգովինան` մեկ միավորով վերջինը:
B դիվիզիոնի առաջին խմբում Ուկրաինայի հավաքականը Լեհաստանում մրցեց Վրաստանի դեմ և հաղթեց 1-0 հաշվով: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը:
Խմբի մյուս խաղում Չեխիան տանը 2-0 հաշվով հաղթեց Ալբանիային:
Վրաստանը 6 միավորով Չեխիայի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը, Ուկրաինան ու Ալբանիան ունեն երեքական միավոր:
Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A դիվիզիոն, երրորդ խումբ
Բոսնիա և Հերցեգովինա – Գերմանիա` 1-2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 70 - Դենիս Ունդավ, 30, 36
Հունգարիա – Նիդերլանդներ` 1-1 (տեսանյութ)
Ռոլանդ Շալայ, 32 - Դենզել Դյումֆրիս, 83
Հեռացում` Վիրջիլ վան Դեյկ, 79 (Նիդերլանդներ)
B դիվիզիոն, առաջին խումբ
Չեխիա – Ալբանիա՝ 2-0
Տոմաշ Չորի, 3, 63
Ուկրաինա – Վրաստան` 1-0 (տեսանյութ)
Միխայիլ Մուդրիկ, 35
B դիվիզիոն, չորրորդ խումբ
Իսլանդիա – Ուելս` 2-2 (տեսանյութ)
Թուրքիա – Չեռնոգորիա` 1-0 (տեսանյութ)
C դիվիզիոն, առաջին խումբ
Էստոնիա – Ադրբեջան` 3-1
Սլովենիա – Շվեդիա` 2-2 (տեսանյութ)


