Գերմանիայի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի չորրորդ տուրում Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում ընդունեց Նիդերլանդներին և հաղթեց 1-0 հաշվով:
Բունդեսթիմում նորամուտի խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Ջեյմի Լևելինգը:
Խմբի մյուս խաղում Հունգարիան հյուրընկալվեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին ու հաղթեց 2-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը:
Յուլիան Նագելսմանի թիմը 10 միավորով խմբի առաջատարն է, Նիդերլանդներն ու Հունգարիան 5-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, բոսնիացիները մեկ միավորով վերջինն են:
A դիվիզիոնի երկրորդ խմբում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան հյուրընկալվեց Բելգիային և հաղթեց 2-1 հաշվով:
Դիդյե Դեշամի գլխավորած թիմից դուբլ գրանցեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: 76-րդ րոպեին աշխարհի փոխչեմպիոնի կազմում երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին:
Խմբի մյուս խաղում Իտալիան տանը 4-1 հաշվով հաղթեց Իսրայելին: Դուբլի հեղինակ դարձավ «Նապոլիի» պաշտպան, Իտալիայի հավաքականի ավագ Ջովանի Դի Լորենցոն:
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը 10 միավորով խմբի առաջատարն է, Ֆրանսիան` 9 միավորով երկրորդը, Բելգիան` չորս միավորով երրորդը, Իսրայելը միավոր չունի:
Ազգերի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
A դիվիզիոն, երկրորդ խումբ
Բելգիա – Ֆրանսիա` 1-2 (տեսանյութ)
Լոիս Օփենդա, 45+3 - Ռանդալ Կոլո Մուանի, 35 (11մ), 62
Չիրացրած 11-մետրանոց` Յուրի Տիլեմանս, 23 (Բելգիա
Հեռացում` Օրելյան Չուամենի, 76 (Ֆրանսիա)
Իտալիա – Իսրայել` 4-1 (տեսանյութ)
Մատեո Ռետեգի, 41 (11մ), Ջովանի Դի Լորենցո, 54, 79, Դավիդե Ֆրատեզի, 72 - Մոհամադ Աբու Ֆանի, 66
A դիվիզիոն, երրորդ խումբ
Գերմանիա – Նիդերլանդներ՝ 1-0 (տեսանյութ)
Ջեյմի Լեվելինգ, 64
Բոսնիա և Հերցեգովինա – Հունգարիա` 0-2 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլայ, 38, 50 (11մ)
B դիվիզիոն, առաջին խումբ
Ուկրաինա – Չեխիա՝ 1-1
Արտյոմ Դովբիկ, 52 (11մ) - Լուկաշ Չերվ, 18
Վրաստան – Ալբանիա՝ 0-1 (տեսանյութ)
Քրիստիան Ասլանի, 48
B դիվիզիոն, չորրորդ խումբ
Ուելս – Չեռնոգորիա` 1-0 (տեսանյութ)
Իսլանդիա – Թուրքիա` 2-4 (տեսանյութ)
C դիվիզիոն, առաջին խումբ
Էստոնիա – Շվեդիա` 0-3 (տեսանյութ)
Ադրբեջան – Սլովակիա` 1-3 (տեսանյութ)
Թորալ Բայրամով, 38 - Ռահիլ Մամադով, 15 (ինքնագոլ), Լուկաշ Հարասլին, 75, Դևիդ Դյուրիշ, 86
Հեռացում` Մահիր Էմրելի, 70 (Ադրբեջան)