Logo

Ազգերի լիգա. Գերմանիան բաց թողեց հաղթանակը, Նիդերլանդների ոչ-ոքին, այլ արդյունքներ

01:53 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը մրցակցի դաշտում չկարողացավ կոտրել Հունգարիայի դիմադրությունը. գրանցվեց 1-1 հաշիվը։

Բունդեսթիմին 76-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան, որի գոլին մրցակիցն ավելացված 9-րդ րոպեին պատասխանեց անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դոմինիկ Սոբոսլայի դիպուկ իրացրած 11-մետրանոցով։

Այս խմբի մյուս խաղում Բոսնիա-Հերցեգովինան ու Նիդերլանդները չպարզեցին հաղթողին` 1-1։

Գերմանիան (14 միավոր) և Նիդերլանդները (9) զբաղեցրին առաջին երկու տեղերը, դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ, Հունգարիան 5 միավորով գրավեց երրորդ տեղն ու կմասնակցի փլեյ-օֆֆին, կփորձի պահել տեղը A դիվիզիոնում։ Բոսնիա և Հերցեգովինան 2 միավորով եզրափակեց խումբը և լքեց ուժեղագույնների դիվիզիոնը։

Չեխիայի հավաքականը B դիվիզիոնի առաջին խմբում տնային խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի թիմին։

Ուկրաինան էլ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ու հունական «Օլիմպիակոսի» հարձակցող Ռոման Յարեմչուկի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ։

Չեխիան 11 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, նվաճեց A դիվիզիոնի ուղեգիր, Ուկրաինան 8 միավորով երկրորդն է և փլեյ-օֆֆում կպայքարի A դիվիզիոն բարձրանալու համար։ Վրաստանը 7 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը և նույնպես փլեյ-օֆֆին է մասնակցելու` փորձելով պահել տեղը B դիվիզիոնում։ Ալբանիան հավաքել է 7 միավոր, սակայն Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C լիգայում։

Ազգերի լիգա, A դիվիզիոն, 6-րդ տուր

Երրորդ խումբ

Բոսնիա և Հերցեգովինա - Նիդերլանդներ` 1-1 (տեսանյութ)

Էրմեդին Դեմիրովիչ, 67 - Բրայան Բրոբի, 24

Հունգարիա - Գերմանիա`1-1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլայ, 90+9 (11մ) - Ֆելիքս Նմեչա, 76

​​​B դիվիզիոն

Առաջին խումբ

Ալբանիա - Ուկրաինա` 1-2 (տեսանյութ)

Նեդիմ Բայրամի, 75 (11մ) - Ալեքսանդր Զինչենկո, 5, Ռոման Յարեմչուկ, 10

Չեխիա - Վրաստան` 2-1 (տեսանյութ)

Պավել Շուլց, 3, Ադամ Հլոժեկ, 24 - Ժորժ Միկաուտաձե, 60

Չորրորդ խումբ

Չեռնոգորիա - Թուրքիա` 3-1 (տեսանյութ)

Նիկոլա Կրստովիչ, 29, 45, 73 - Կենան Յիլդիզ, 37

Ուելս - Իսլանդիա` 4-1 (տեսանյութ)

Լիամ Կալեն, 32, 45+1, Բրենան Ջոնսոն, 65, Հարի Ուիլսոն, 79 - Անդրի Գուդյոնսեն, 8

C դիվիզիոն

Առաջին խումբ

Շվեդիա - Ադրբեջան` 6-0 (տեսանյութ)

Դեյան Կուլուսևսկի, 10, 57, Վիկտոր Դյոկերեշ, 26, 37, 58, 70

Չիրացրած 11-մետրանոց` Ալեքսանդր Իսակ, 48 (ինքնագոլ)

Սլովակիա - Էստոնիա` 1-0 (տեսանյութ)

Դավիդ Ստրելեց, 72

D դիվիզիոն

Երկրորդ խումբ

«Մալթա» - «Անդորրա»` 0-0

Հեռացում` Գաբրիել Մենց, 17 (Մալթա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա