ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի նախավերջին` 5-րդ տուրը:
A դիվիզիոնի երրորդ խմբում Գերմանիան տանը 7-0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Բունդեսթիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Թիմ Կլայնդինսթը: Մեկական գոլ էլ խփեցին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան և Լերոյ Սանեն, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը:
Խմբի մյուս խաղում Նիդերլանդների ազգային հավաքականն ընդունեց Հունգարիային և առավելության հասավ 4-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Վութ Վեգհորսթը, անգլիական «Լիվերպուլի» վինգեր Քոդի Գակպոն, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Թյոն Կոպմեյներսը:
Գերմանիան 13 միավորով ապահովեց առաջին տեղը, Նիդերլանդները 8 միավորով ամրագրեց երկրորդ տեղը: Այս հավաքականները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:
Ազգերի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
A դիվիզիոն, երրորդ խումբ
Գերմանիա - Բոսնիա և Հերցեգովինա` 7-0 (տեսանյութ)
Ջամալ Մուսիալա, 2, Թիմ Կլայնդինսթ, 23, 79, Կայ Հավերց, 37, Ֆլորիան Վիրց, 50, 57, Լերոյ Սանե, 66
Նիդերլանդներ - Հունգարիա` 4-0 (տեսանյութ)
Վութ Վեգհորսթ, 21, Քոդի Գակպո, 45+12, Դենզել Դյումֆրիս, 64, Թյոն Կոպմեյներս, 85
B դիվիզիոն, առաջին խումբ
Ալբանիա - Չեխիա` 0-0
Վրաստան - Ուկրաինա` 1-1 (տեսանյութ)
Ժորժ Միկաուտաձե, 76 - Սոլոմոն Կվերկվելիա, 7 (ինքնագոլ)
B դիվիզիոն, չորրորդ խումբ
Թուրքիա - Ուելս` 0-0 (տեսանյութ)
Չեռնոգորիա - Իսլանդիա` 0-2 (տեսանյութ)
C դիվիզիոն, առաջին խումբ
Ադրբեջան - Էստոնիա` 0-0
Շվեդիա - Սլովակիա` 2-1 (տեսանյութ)
D դիվիզիոն
Անդորրա - Մոլդովա` 0-1 (տեսանյութ)