Logo

Ազգերի լիգա. Ֆրանսիայի հաղթանակը, Իտալիայի և Բելգիայի մարտական ոչ-ոքին, Անգլիայի սենսացիոն պարտությունը

00:56 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում Հունգարիայում մցեց Իսրայելի հավաքականի դեմ և հաղթեց 4-1 հաշվով:

Դիդյե Դեշամի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան, Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, կիսապաշտպաններ, իտալական «Լացիոյից» Մատեո Գենդուզին և Մադրիդի «Ռեալից» Էդուարդո Կամավինգան:

Խմբի մյուս խաղում Իտալիան ընդունեց Բելգիային և գրանցեց մարտական ոչ-ոքի` 2-2: Իտալիան առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեց երկու գոլ: 40-րդ րոպեին Լուչիանո Սպալետիի գլխավորած Իտալիան 10 ֆուտբոլիստով է մնացել, կարմիր քարտ է ստացել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին: 

Իտալիան 7 միավորով առաջատարն է, Ֆրանսիան` 6 միավորով երկրորդը, Բելգիան` չորս միավոով երրորդը:

Անգլիայի հավաքականն էլ B դիվիզիոնի երկրորդ խմբում տանն անսպասելիորեն պարտվեց Հունաստանին` 1-2: Եվրոպայի փոխչեմպիոնի գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

Հունաստանը 9 միավորով գլխավորեց խմբի աղյուսակը, Անգլիան 6 միավորով երկրորդն է:

Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A դիվիզիոն, երկրորդ խումբ

Իսրայել – Ֆրանսիա` 1-4 (տեսանյութ

Օմրի Գանդելման, 24 - Էդուարդո Կամավինգա, 6, Քրիստոֆեր Նկունկու, 28, Մատեո Գենդուզի, 87, Բրեդլի Բարկոլաա, 89

Իտալիա – Բելգիա` 2-2 (տեսանյութ)

Անդրեա Կամբիասո, 1, Մատեո Ռետեգի, 24 - Մաքսիմ Դե Կուպեր, 42, Լեանդրո Տրոսար, 61

Հեռացում` Լորենցո Պելեգրինի, 40 (Իտալիա)

B դիվիզիոն, երկրորդ խումբ

Անգլիա – Հունաստան՝ 1-2 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 87 - Վանգելիս, Պավլիդիս, 49, 90+4

Ֆինլանդիա – Իռլանդիա` 1-2 (տեսանյութ

B դիվիզիոն, երրորդ խումբ

Նորվեգիա – Սլովենիա` 3-0 (տեսանյութ

Ավստրիա – Ղազախստան` 4-0 (տեսանյութ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ